25 04 2022

Երբ շատանանք, մի քանի տասնյակ հազար դառնանք, ոստիկաններն էլ, ուժայիններն էլ, բոլորն էլ միանալու են ժողովրդին․ Շարմազանով

Երբ շատանանք, մի քանի տասնյակ հազար դառնանք, ոստիկաններն էլ, ուժայիններն էլ, բոլորն էլ միանալու են ժողովրդին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ այժմ հավաքվել են ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ ՝ հաջակցություն ՔՊԿ կենտրոնական գրասենյակի մոտից բերման ենթարկված քաղաքացիների, որոնք դուրս էին եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գործող իշխանության։

Ոստիկանները 10 -ից ավելի քաղաքացու, անհամաչափ ուժ կիրառելով, բերան էին ենթարկել ակցիայի վայրից։


«Համոզված եմ, որ ոստիկաններն էլ սիրով դա չեն անում, ստիպված են անում։ Բայց երբ մենք շատանանք, մի քանի տասնյակ հազար դառնանք, ինչպես եղավ ջահերթով երթի ժամանակ, ոստիկաններն էլ, ուժայիններն էլ, բոլորն էլ միանալու են ժողովրդին, ազգին, հայրենիքին, որովհետև սա հայրենիքի պայքար է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը՝ լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ ինչպե՞ս էին այսօրվա իշխանությունները 2018 թվականին անխոչընդոտ ակցիաներ իրականացնում, Շարմազանովը պատասխանեց՝ որովհետև 2018 թվականին մենք ունեինք ինքնիշխան, նորմալ իշխանություն, իսկ սրանք ռեժիմ են։


«Այս 18-19 տարեկան երեխաները նաև ոստիկանների երեխաների համար են պայքարում։ Եթե իշխանություններին թվում է, որ այսպես բերման ենթարկելով, ձերբակալելով մեր ոգին կոտրելու են, չարաչար սխալվում են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով՝ ազգը թմբիրից դուրս է եկել, պայքարը շարունակվելու է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ