05 04 2022

Սա համառ պայքար է՝ հանուն հայրենիքի, մենք գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած. Արամ Վարդևանյան



Հանրահավաքի ընթացքում կնախանշվեն կարմիր գծեր, խոսքը գնում է համառ պայքարի մասին՝ հանուն հայրենիքի: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Մի քանի ժամ առաջ եմ վերադարձել Արցախից, չես կարողանում անտեսել մեծահասակների տագնապը աչքերին, դու հասկանում ես այն պատասխանատվությունը, որ այսօր կա ՀՀ և Արցախի ցանկացած քաղաքացու առջև: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես հայ մարդը, որ միշտ եղել է ամուր, թասիբով, կարող է հայտնվել այս վիճակում, խաղաղություն մուրացողի կարգավիճակում: Այդ ոնց է ստացվում, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակը կարողացավ նման արդյունք ապահովել, նայեք իրենց զոհերի թիվն, դուք նայեք, թե ինչպես ենք կարողացել այդ 7 շրջանները պահպանել, մեր բանակն է պահել, որովհետև թղթով է հանձնվել: Ուղղակի հնարավոր չէ սթափ այս ամենին անդրադառնալ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ