Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորներները ևս հանդիպել են Մեծ Բրիտանիայից ժամանած պատգամավորների հետ, այդ հանդիպման ժամանակ միանգամից սահմանափակված է եղել ընդդիմադիր պատգամավորների թվաքանակը մեզ առաջարկվել է միջից ընտրել, թե ով այնտեղ գտնվի։ Իսկ հիմա Ալեն Սիմոնյանը իրենց հետ գնաց ոչ թե հանդիպման այլ ճաշի, մեզ էլ հրավիրել են իրենց հետ հաց ուտելու, այ հաց ուտելու պրոցեսին չենք մասնակցում։ Այս մասին ԱԺ-ում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Անդրադառնալով հրավիրված արտահերթ նիստին, ընդդիմադիր պատգամավորը նշեց․
«ՀՀ-ում ՔՊ-ականները արտահերթ նիստ են հրավիրել այն պայմաններում, երբ կա խախտված տարածքային ամբողջականություն, երբ ՀՀ սուվերեն տարածքում անհասկանալի զորամիավորումներ են թշնամական պետությունից ներխուժած, օրեցօր վատթարանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը և տրամաբանական է, որ ԱԺ-ն ունենա արտահերթ նիստ, բայց թե ի՞նչ օրակարգով․․․ Շատ պարզ օրակարգով՝ իրենց խնդիրները լուծելու․․․»,- նշեց Մկրտրչյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը