Նախկինների աղաղակող սխալները միասին վերցրած գործող վարչակազմի գործած սխալների 15 տոկոսը հազիվ լինեն,-Հայաստան դաշինքից ասել է Արթուր Ղազինյանը՝ ընդգծելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններին առնչվող մի շարք կասկածելի հանգամանքների մասով է ինքն հետաքրքրված՝ հատկապես շեշտադրել է ընտրական արդյունքների վրա ազդած այն հռելի քանակով տպված նոր անձնագրերի հանգամանքը, որոնք ըստ պատգամավորի թողարկվեցին 2021-ի ԱԺ ընտրություներից առաջ ու միայն հետագայում քրգործի շրջանակներում հնարավցոր կլինի պարզել դրանց գործածման նպատակները:
ՔՊ-խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանն էլ վերցրեց ընդդիմադիր պատգամավորի նետած ձռնոցը. Առաջարկեց առաջիկայում միջգերատեսչական ու խոհրդրանական ֆորմատով աշխատանքյաին քննարկում կազմակերպել հենց այդ չարաբաստիկ անձնագրերի թեմայի շուրջ՝ պարզելու դրանց իսկությունը:
Հայաստան դաշինքից Արթուր Ղազինյանն ու Արամ Վարդեւանյանն համաձայնեցին միանալ այդ կասկածելի՝ շուրջ 200 հազար օրինակ անձնագրերի թողարկման հանգամանքներն ուսումնասիրել համատեղ, առաջիկայում օր և ժամ կհստակեցվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը