ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։
Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպվումը։
Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։
ՌԴ-ն այս հարցում, բնականաբար ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։
Ինչպես նաև՝ ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։
ՀԳ. Այս օրերին Արցախում շատ ծանր իրավիճակների ականատեսն եմ եղել՝ դժվարություններ, հիասթափություն, անորոշություններ, սակայն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը