Ստեփանակերտում արցախցի կանանյք իրենց երեխաների հետ խաղաղ հավաք են անցկացրել հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։
Հավաքի նպատակն է արցախցու ձայնը միջազգային հանրության համար լսելի դարձնելը։
«Եթե այսօր լռեք վաղը պատմության էջերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44-օրյա պատերազմում կորցրել եմ ամեն ինչ անգամ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը։ Այսօր Արցախում եմ և ապրելու եմ այստեղ մինչև կյանքիս վերջ, քանի որ Արցախը իմ տունն է, մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ ՄԱԿ-ի անդամները այսօր այցելել են օկուպացված Շուշի, բայց չեն այցելել Ստեփնակերտ, որպեսզի տեսնենք, թե ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում և ստեղծագործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը