Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱԺ֊ում պարբերաբար հայտարարվող, մեղմ ասած, անճշտություններ՝ կապված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ (սա այն օրենքն է, որով իբր որոշվել է պետական սահմանը, մինչդեռ՝ վերջինիս իրավական հիմքը բացառապես «Պետական սահմանի մասին» օրենքն է)՝
- պնդում են իբր. «Օրենքն ընդունվել է 2010 թ.»։ Իրականում այդ օրենքն ընդունվել է 1995 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, որի համարն է՝ Ն-062-1,
- 2010 թ. կատարվել են միայն փոփոխություններ և լրացումներ, որպիսիք, թվով առնվազն 6-ը, կատարվել են նաև 2018 թվականից հետո։ Եթե իսկապես ընկալվել է, որ այդ օրենքն է որոշում պետական սահմանը և այն իր բովանդակությամբ ընդունելի չէ, ապա որևէ մեկը չէր խանգարում, որ դրանում կատարվեին հենց ակնկալվող փոփոխությունները, ոչ թե գերխնդիր համարվեր համայնքների խոշորացումը,
- Սյունիքի մարզին առնչվող հոդվածների մեծ մասը, որոնք պարբերաբար ընթերցվում են տարաբնույթ լսարաններում, իրենց ուժը կորցրել են դեռ 2016 թ. հունիսի 17-ի օրենքով, համարն է՝ ՀՕ-100-1։
Ավելի հանգամանորեն կներկայացնեմ առաջիկայում որևէ լրատվամիջոցով ....
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը