Ասում եք՝ կարևոր է, գործարար միջավայրի բերալվում է հարկերի հետաձգումը, շատ լավ է, ընդհանրապես եթե որևէ հարկ չտանք գործարար միջավայրի հիանալի վիճակ կստեղծվի, բայց չպետք է այդ կանխավարկածից դուրս գանք, մենք պետք է մտածենք՝ ոնց անենք, որ այդ հարկերը ժամանակին վճարեն։ Այս մասին ԱԺ-ում իր խոսքն ուղղելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Բագրատյանը շարունակելով խոսքը նշեց, որ հարկը հետաձգել նշանակում է շրջանառության միջոց թողնել գործարարի մոտ, որը շատ կարևոր է։
«Այդ մարդը հարկը մեկ տարի հետո է վճարելու, իսկ եթե դուք ինձ տաք 1 մլն դոլար և մեկ տարի հետո վճարեմ ձեզ, ես հաստատա այդ մեկ միլիոն դոլարից հարյուր հազար դոլար կաշխատեմ, հետևաբար լավ եք անում, որ հնարավորություն եք տալիս գործարարին, բայց հաշվարկել եք ի՞նչ նշանակություն ունի, եթե նույնականանցնում եք, ինչո՞ւ եք երկու հարկը անում բոլորն արեք գույքահարկը, հողի հարկը, բոլորն էլ հետաձգեք, մեկ տարի հետո փողերը կտան, լա՞վ ա էդպես»։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։
Փոխնախարարի պատասխանը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը