«Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որով պայմանավորված կարիք է առաջացել ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ նախագիծ ներկայացնել, դատելով ամենից, ցավով եմ նշում, շուտով կարող է օրենսդրական նախաձեռնություն ներկայացենք Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ Հայոց ցեղասպանության հետ կապված պետական քաղաքականությունը շրջանցող գործողությունները քրեականացնելու մասին և, ի վերջո, ունենք իրավիճակ, երբ քարոզ է տարվում ՀՀ անկախության հռչակագրի դեմ ։ Երկու կետով թիվ մեկ պաշտոնյայի կողմից հնչել են տեսակետներ, որոնք հակասում են ՀՀ անկախության հռչակագրին»,-ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը