22 03 2022

Ադրբեջանի առաջարկներում ավելի շատ սպառնալիք ու պատերազմ կա, քան խաղաղություն․ Տիգրան Աբրահամյան



Մինչ ամբողջ աշխարհը ուշադրություն է դարձնում ուկրաինական ճգնաժամին, այս ընթացքում Ադրբեջանը մեզ առաջարկում է խաղաղության պայմանագիր և հրապարակայնացնում է հինգ կետերը։ Մյուս կողմից ՀՀ-ն փորձում է ակտիվացնել թուրքական ուղղությունը, դիմում է Մինսկի խմբին և այս ամենը տեղի է ունենում հանրային համատարած անտեղյակության պայմաններում։ Այս մասին «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկամն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ժողովրդի մեծ մասը պատկերացում չունի հնարավոր ռիսկերի և հնարավոր զարգացումների մասին,- նշեց Վարդանյանը։

Բանախոսներից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ իշխանության առաջարկած խաղաղության օրակարգը մոլորություն է։ 

«Ադրբեջանի կողմից առաջարկված խաղաղության մեջ ավելի շատ սպառնալիք ու պատերազմ կա, քան խաղաղություն»,- նշեց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ