ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին մի շարք հարցեր ուղղելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց․
«Ասում եք, որ դիվանագիտական հանդիպումների ժամանակ սովորական երևույթ է , որ պատվիրակությունների դեմքին է ժպիտ է լինում, բայց Ձեր դեմքին անսահման ուրախություն էր, անթաքույց հրճվանք՝ թշնամական երկրի արտգործնախարարի ձեռքը սեղմելիս, այն երկրի արտգործնախարարի, որ ընդամենը մեկ տարի առաջ բայրաքթարներով, հնարավոր բոլոր միջոցներով սպանում էր մեր հայրենակիցներին»,-ասաց Արեգնազ Մանւոկյնաը։
Շարունակելով խոսքը, պատգամավորը հետաքրքրվեց
«Մեր երկրի գլխին պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր բերած երկրի ղեկավարին ժպտալիս, ինչո՞վ օրինակ Ձեր ժպիտը օգնեց, որ մեր գերիների հարցը լուծվի, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարել են, որ իրենք գործում են միասնական։ Ի՞նչն է խանգարում, որ Դուք հայտարարեք, որ Արցախը որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում»,-հարցադրեց Արեգնազ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը