Պետք է ֆիքսենք, որ այսօր նիստը որպես նիստ չկայացավ, բայց նաև պետք է ասեմ, որ մաքսիմալ այն մեսիջները որոնք պետք է հղվեր հանրությանը մենք փորձեցինք հղել մեր հասարակությանը, ավագանու գործըմկերներին, իշխանությանը, որ Վանաձոր համայնքն ունի լուրջ խնդիրներ այս պահին և մեր գործողությունները միտված են այդ խնդիրների լուծմանը։ Ավագանին, որպես տեղական իշխանություն իրավունք ունի համայնքի շահերից բխող յուրաքանչյուր գործողություն անել, որը օրենքով սահմանափակված չէ, կամ արգելված չէ, այնպես որ մեր որպես ավագանի մեր գործողությունների մեկնաբանությունը որևէ մեկը իրավունք չունի տա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը