ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արթուր Աթաբեկյանին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանու ենք ՀՀ նախագահի կայքէջից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,– ասվում է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը