10 01 2022

Ադրբեջանական զինուժն Ասկերանում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն Ասկերանում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից  շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ հաղորդագրության՝ կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը  կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ