07 11 2021

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող Գրիգոր Վարդանյանը

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող Գրիգոր Վարդանյանը

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ