12 08 2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

 ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ