Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Սառա Անջարգոլյանին ազատել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է կառավարության էջում հրապարակված որոշման մեջ։
Նշենք, որ որոշումը ստորագրվել է այսօր։
Սառա Անջարգոլյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար էր 2019-ի հունիսի 19-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը