04 02 2021

ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու․ Արցախի ԱԳՆ

ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրել է «Արցախպրես» գործակալությանը տված մեկնաբանությունը։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբրև դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

Պատասխան. Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ