08 11 2020

Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանը դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Արծրուն Հովհաննիսյան

Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար Սեյրան Օհանյանը դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի վիրավորվել Արցախում, այդ տեղեկությունը կեղծ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սեյրան Օհանյանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարն, Արցախի հերոսն այս օրերին  դարձել է Շուշին պաշտպանող կենդանի լեգենդ։ Ու ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործը փառքով ավարտին կհասցնենք։ Կեղծ է լուրը, որ նա վիրավորված է, նման բան տեղի չի ունեցել։ Նա այսօր էլ կանգնած զորքի կողքին և կռվում է»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ