20 10 2020

Տիգրան Բալայանը` համատեղության կարգով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան

Տիգրան Բալայանը` համատեղության կարգով  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրի տեքստում նշված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ