Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից:
Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: Որոշման մեջ նշվում է. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, Քյարամյանի՝ ՔԿ-ում նշանակման մասին որոշումը հրապարակվել էր երեկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը