Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը