ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ավետիք Քերոբյանին 2020 թվականի փետրվարի 10-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը