ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետն աշխատանքից ազատել էր Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը