ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պարգևատրվել են պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների գլխավոր քարտուղարներին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետը եւ պետական կառավարման համակարգի մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարների 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների գնահատման դրական արդյունքները`
Պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված՝ համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը