14 06 2019

Սփյուռքի գործերով հանձնակատար նշանակվեց Սփյուռքի ներկայացուցիչը

Սփյուռքի գործերով հանձնակատար նշանակվեց Սփյուռքի ներկայացուցիչը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին նշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական բաժնից:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ 

Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։

Զարեհ Սինանյանը 1998 թվականին հաստատվել է Գլենդելում։ 2013 թվականին դարձել է Գլենդելի հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ