29 04 2019

Էդուարդ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է. նա մեկնում է արձակուրդ

Էդուարդ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է. նա մեկնում է արձակուրդ

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ։ 

Որոշման մեջ ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝

1. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 2-13-ը ներառյալ:

2. Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը»։

Հիշեցնենք, որ մամուլում գրել էին՝ վարչապետը դժգոհ է իր աշխատակազմի ղեկավարի աշխատանքից։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ