02 03 2019

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է շարունակցել աջակցությունը ՀՀԿ-ին

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է շարունակցել աջակցությունը ՀՀԿ-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի  և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլխավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո:

Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում: 

Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց Դեմոկրատների Միջազգային Միության  համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ: 

Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն  անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերց ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Նախագահ Պաստրանան ընդգծեց, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն: 

Արմեն Աշոտյանը խիստ կարևորեց ՀՀԿ անդամակցությունն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն, ընդգծեց, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը: 

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ