20 02 2019

Վրաստանի ՊՆ-ն կժամանի Երևան

Վրաստանի ՊՆ-ն կժամանի Երևան

Վրաստանի ՊՆ նախարար Լևան Իզորիայի պատվիրակությունը փետրվարի 21-ին կժամանի Երևան:

ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան 2019թ․ ՊՆ կառույցների միջև համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կստորագրեն։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, համագործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում:

Հայաստան այցը կլինի առաջինը Վրաստանի պաշտպանության նախարարի նշանակվելուց հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ