Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է Արթուր Մեսչյանին: Մեսչյանն ընդունել է այն։
Հիշեցնենք, որ Ա. Մեսչյանը 1996-97թթ. կարճ ժամանակով զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը