ՀՀ ՔԿ նախագահի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ ազատվելով նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը