28 07 2018

Փաշինյանը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև, տեղեկացնում է կառավարության կայքը:

Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ