12 06 2018

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ու սահմանապահ զորքերի հրամանատարը փոխվեցին

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ու սահմանապահ զորքերի հրամանատարը փոխվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով,

Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

ԱԱԾ ՊՊԾ պետ է նշանակվել Գրիգորի Հայրապետովը։ Վերջինս ՊՊԾ պետի տեղակալն է, եղել է Հայաստանի նախկին երեք նախագահների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահը։

Արմեն Աբրահամյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ