11 05 2023

Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմը 2 վիրավոր ունի

Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմը 2 վիրավոր ունի

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ