Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով, Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Վ.Խաչատուրյանի հրամանագրով, Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը