ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության մարզերի դատարաններում դատավորներ են նշանակվել:
Սյուզաննա Պողոսյանը, Ժենյա Նազարյանը և Գոհար Գրիգորյանը նշանակվել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Ալլա Քյուրքչյանը և Անի Երիջանյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Արտուր Հարությունյանը և Գուրգեն Քոթանջյանը նշանակվել են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Միքայել Գրիգորյանը և Գոհար Կոստանյանը նշանակվել են Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Նարինե Անանյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Էդգար Մանասյանը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը