15  04  2019

Ի՞նչ պետք է անեն օպտիմալացման հետևանքով գործազրկվողները․ «168 Ժամ»

Ի՞նչ պետք է անեն օպտիմալացման հետևանքով գործազրկվողները․ «168 Ժամ»

«Մենք ունենք լայն թրեյնինգների նախագիծ՝ «Աշխատիր Հայաստան», որի մշակման փուլը շուտով կավարտվի: Դրա շրջանակներում մեծ տեղ է տրվում տեխնոլոգիական ընկերությունների ներուժին, որոնք ուզում են մասնակցել՝ իրենց գիտելիքների փոխանցման առումով, և մենք ստեղծելու ենք այդ հնարավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով խնդրին, թե օպտմալացման արդյունքում պետական համակարգից դուրս մնացող աշխատակիցների հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

Ըստ նրա՝ ՏՏ ոլորտի շատ ընկերություններ նույնիսկ անվճար, անհատույց ցանկանում են մասնակցել ու կրթել մարդկանց: Հ.Արշակյանը նշեց, որ, եթե այդ ընկերությունները ստանան իրենց ակնկալվող արդյունքը, պատրաստ են աշխատանքի վերցնել որոշ մարդկանց:

«Դա իրականացվելու է ամբողջ Հայաստանի տարածքով՝ անկախ պետական համակարգից: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ցանկանում են կրթվել, սովորել նոր տեխնոլոգիաներ, շուկային համահունչ, կարողանալու են գալ և մասնակցել»,- ասել է նախարարը:

«Աշխատիր Հայաստան» նախագծի մեկնարկը, հիշեցնենք, նախատեսվում է տալ մայիսին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ