09  11  2018

Նախագահը Գյումրիում կրկին մերժեց քաղաքապետին և մարզպետին․ «Հրապարակ»

Նախագահը Գյումրիում կրկին մերժեց քաղաքապետին և մարզպետին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շուրջ 10 ամիս անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կրկին Գյումրի էր այցելել: Նախագահի այցի նպատակը Գյումրու երկրագիտական թանգարանի նոր շենքին ծանոթանալն էր, որը ի դեպ, Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքն էր: Ուշագրավ է, որ նախագահ Արմեն Սարգսյանի պահվածքն այս անգամ էլ չէր փոխվել, ինչպես նախորդ այցի ընթացքում նախընտրեց միայնակ այցելել այստեղ ու այնտեղ, այս անգամ էլ նախագահը հրաժարվեց իրեն դիմավորելու եկած Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի ուղեկցությունից:

Նշենք, որ այս տարվա փետրվարին՝ Տյառնընդառաջի նախօրեին, Արմեն Սարգսյանը, որը դեռևս նախագահի թեկնածու էր, Հանրապետության երկրորդ քաղաք էր այցելել առանց թիկնապահների , հրաժարվեց Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի մարզպետի ընկերակցությունից, կոռեկտ եւ անգլիական ձևով մերժեց նրանց՝ խնդրելով մենակ թողնել իրեն, իսկ թե ժամանակ ունեցավ, կհանդիպեն երեկոյան՝ թեյի սեղանի շուրջ: Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառեց, 20հզր դրամ էլ 5 մոմի համար վճարեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ