28 04 2020

Առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել է էլեկտրոնային տարբերակով․ փոխնախարար



2020 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի միայն Երևանում է առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել էլեկտրոնային տարբերակով:

«Առաջին դասարանցիների համար մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախ և առաջ Հանրակրթության մասին օրենքում: Փոփոխություններն ուժի մեջ մտան  ապրիլի 2-ին: Դրանով սահմանել ենք առաջնահերթություններ, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան որոշակի առավելություն ուսումնական հաստատությունում ընդգրկված լինելու առումով: Դրան համապատասխան փոփոխել ենք կարգը, որով կարգավորվում է  առաջին դասարանցիների ընդունելությունը»,-շեշտեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ