«Այս միջադեպի առնչությամբ մարզպետարանի հետ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ նաև գիտեմ, որ մարզպետարանն է փորձել որոշակի քայլեր ձեռնարկել։ Մենք նախարարության կողմից դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի համապատասխան իրավական գնահատական ստանա բռնության կոչի և համապատասխան իրավական քայլեր ձեռնարկելու մասով»,– մամուլի ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով վարչապետի հրաժարականը պահանջողներին մորթելու կոչ արած մանկավարժի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ Լիճք գյուղից ուսուցիչ Աշոտ Հոխիկյանն ատելություն սերմանող ու բռնություն քարոզող հայտարարություն էր արել, սակայն ընդամենը նկատողություն է ստացել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը