Ապրիլի 17-ին տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՑ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։
Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը