07 04 2020

Ինչպիսի՞ն կլինի միասնական քննությունների ճակատատագիրը․ ԿԳՄՍՆ-ն ուղիներ է փնտրում

Ինչպիսի՞ն կլինի միասնական քննությունների ճակատատագիրը․ ԿԳՄՍՆ-ն ուղիներ է փնտրում

Մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում միասնական քննությունների անցկացման հետ կապված։ Այս մասին կառավարության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախարարությունում ունեցել ենք նախանական քննարկում թե ինչպիսի տարբերակներ են հնարավոր կապված և՛ քննությունների կազմակերպաման, և՛ դրանց ժամկետների ու դրանց իրականացման ձևերի հետ։ Այս շաբաթ շարունակելու ենք քննակումները։ Հիմա  աշխատում ենք կոնկրետ լուծումների վրա, թե որ սցենարի դեպքում ինչպիսի լուծումներ են պահանջվում, այդ թվում էլեկտրոնային։ Առաջիկայում նախարարությունը արդեն քննարկումների արդյունքը կտեղեկցանի»,- ասաց փոխնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ