Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ գրառում է կատարել։ Նա գրել է․
«ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանը շատ հաճախ վերադասի համակրանքը շահելու համար ձգտում է երևալ իբրև «մեծ բարեփոխիչ»: Իսկ իր քայլերին ընդդիմացողներին էլ ներկայացնում է իբրև հետադիմական հայացքներ ունեցողներ, անգրագետներ, կոռուպցիոներներ կամ թելադրություն անողներ: Եվ չի մոռանում նշել, որ նրանք դեմ են գնում իր բարեփոխումների կուրսին: Մի երկու ուսանող էլ,որոնց ռեկտորն աշխատանքի է տեղավորել անընդհատ խոսում են ընդդիմացող դասախոսների «մեղքերից»: Մյուս կողմից նա տեղի-անտեղի ցանկացած քայլի իրականացման հնարավորությունը կապում է իր կողմից կատարված տնտեսումների հետ: Տնտեսումների շահարկումը Հայրապետյանի ամենասիրած թեման է, որը կարելի է հանդիպել նրա գրեթե բոլոր գրառումներում և հարցազրույցներում: Եկեք ի վերջո հասկանանք ճշմարի՞տ է արդյոք Հայրապետյանը: Եվ արդյո՞ք նա «մեծ բարեփոխիչ է»: Միանգամից նշենք, որ նրա բարեփոխումներն էլ իրենը չեն: Նա իր քայլերն էլ, դոկտորականից եկող սովորույթի համաձայն «գրագողել է» ՀՀ երբեմնի փոխվարչապետ, մակրոտնտեսագետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ մշակված և հաստատված ռազմավարությունից: Հասկանալի է չէ, որ փայլուն մակրոտնտեսագետին չէր կարող չհետաքրքրել ռազմավարության իրականացման տնտեսական հիմքը: Հիմքերն առկա էին. այդ նպատակով կուտակվել էին մեծ ֆինանսական պաշարներ:Եվ այսպես: Հայրապետյանը նշում է, որ տնտեսումներ է արել, շուրջ 250 միլիոն դրամի և հիմնականում դրա հաշվին է, որ բարձրացնելու է ժամավճարը, պարգևատրումներ է տալու արտերկրի ցիտվող ամսագրերում հրապարակվողներին…Իրականությունը սակայն այն է, որ 01.12.2018 թվականի դրությամբ համալսարան արդեն իսկ ուներ ավելի քան 1 միլիարդ դրամի տնտեսումներ:Նկար 1.Մենք չենք վիճարկում, որ նա հավելյալ տնտեսումներ իսկապես կատարած լինի: Դա հստակ կերևա միայն դեկտեմբերին, երբ համալսարանը կհրապարակի իր հաշվետվությունը: Ինչևէ, չվիճարկելով տնտեսումների առկայությունը միայն փաստենք, որ Հայրապետյանի նշած գումարը շուրջ 4 անգամ գերազանցող գումար արդեն իսկ առկա եղել է համալսարանի բյուջեում: Իսկ եթե տնտեսված գումարները գոյացել են ասենք դասախոսների ոչ թափանցիկ գնահատումների արդյունքում պարգևավճարների դիֆերենցումից, այստեղ երկար կարելի է վիճել:2019-ի ապրիլին Հայրապետյանը կրկին շահարկելով իր կողմից կատարված տնտեսումները իբրև իր բարեփոխումների հերթական քայլ ներկայացրեց այն, որ Համալսարանում ժամավճարը շուրջ 3 անգամ կբարձրանա: Այս քայլը ողջունեցին ինչպես կրթության նախարարը, այնպեսէլ ՀՀ վարչապետը:Նկար 2.Չնայած «չար լեզուները» համառորեն պնդում են, որ ժամավճարը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի բարձրացվել: Սակայն մի կողմ թողնենք դա և տեսնենք, թե Հայրապետյանը, որտեղի՞ց է վերցրել այս քայլը: Բանից պարզվում է դա ոչ թե Հայրապետյանի մտածած բարեփոխումներից է, այլ մինչ իրեն պլանավորված գործողություն, որը կարելի է գտնել համալսարանի զարգացման ռազմավարությունում:Նկար 3.Ռեկտորի կողմից կադրերի ընտրության այս չարաբաստիկ գործընթացի միտքն էլ իրենը չի: Չնայած նա այդ գործընթացը ներկայացնում է որպես սեփական։ Ընդհանրապես համալսարանը դրսի որակավորված կադրերի առաջ «բացելու» գաղափարը շրջանառության մեջ դրվեց ռազմավարության առաջին իսկ հանրային քննարկման ժամանակ: Մի բան, որից հետևողականորեն խուսափում է մասնակցային կառավարման թեմայով դոկտորական «պաշտպանած» ռեկտորի ժ/պ-ն: Գուցե դա նրանից է, որ դոկտորական գրելու ընթացքում այլոց աշխատանքները յուրացնելու նպատակով արագ-արագ թարգմանելիս այդպես էլ չի ըմբռնել խնդրի դրվածքն ու իր առաջարկությունների բուն էությունը: Այն ժամանակ էլ այս քայլը միարժեք չընդունվեց. Եղան ընդդիմացողներ: Սակայն դրա անհրաժեշտությունը մեկնաբանվեց դրսի և ներսի որակյալ կադրերի օպտիմալ համամասնություն ստանալու անհրաժեշտությամբ:Նկար 4., 5., Ինչպես երևում է ներկայացված նկարից կադրերի ընտրությունը, պետք է լիներ երկարաժամկետ գործընթաց։ Նախատեսվում էր մշակել դասախոսների ընտրության չափանիշներ, հետո իրականացնել ատեստավորում: Ատեստավորումը չհաղթահարածների համար կազմակերպել վերապատրաստումներ և սահմանել փորձաշրջան: Եվ միայն վերապատրաստման արդյունքում փորձաշրջանը չհաղթահարելու պարագայում 2020-ին նախատեսվում էր ազատել սահմանված պահանջներին չհամապատասխանող դասախոսներին: Չնայած այստեղ Հայրապետյանը գործողությունը 1 տարով արագացրել է: Պատճառն այն է, որ նա ակնհայտորեն շտապում է: Նպատակը պարզ է: Շուտափույթ պետք է «ազատվել» 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին Համալսարանի նախկին ռեկտորին իր դեմ դիմում գրած, կրթության նախարարին և ՀՀ վարչապետին բաց նամակներով դիմած իր ամբիոնակիցներից: Ովքեր ի դեպ, ինչպես պարզվեց բավականաչափ տեղեկացված են իր առաջընթացի «փոշոտ ճանապարհի ոլորաններից»:Ինչևէ: Տակավին վերջերս արձագանքելով բողոքող դասախոսների հրապարակային ելույթներին Հայրապետյանը ավետեց բարեփոխման նոր քայլի մասին, որի հնարավորությունը կրկին կապեց իր կատարած տնտեսումների հետ: Խոսքը գնում է միջազգային ցիտվող ամսագրերում հոդված հրապարակող համալսարանականներին պարգևավճար տալու մասին: Նկար 6.Հայրապետյանի այս ռազմավարական «բարեփոխումն էլ» արտագրած է նույն ռազմավարությունից, որտեղ այս գործողությունը նույնությամբ պլանավորվել էր միջազգայնացման նպատակների շրջանակներում:Նկար 7.Ինչպես տեսնում ենք «գրագողությունը» կամ առանց սկզբնաղբյուրը մատնանշելու իր անունից տարբեր մտքեր (գիտական ընդհանրացումներ, առաջարկություններ, նորույթներ, բարեփոխումներ) արտահայտելը Հայրապետյանի, թերևս, ամենասիրելի և ամենաստացված զբաղմունքն է: Չնայած, Հայրապետյանը դեմքի այնպիսի խելացի արտահայտությամբ է այս ամենը ներկայացնում հանրությանը, որ, ցավոք, ԿԳՄՍ նախարար պարոն Ա. Հարությունյանը վերջինիս համարում էր և շարունակում է համարել Հայաստանի ամենաառաջադեմ տնտեսագետը: Ինչ արած»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը