15 05 2019

Օնլայն հարթակը նորմալ չի աշխատել․ դպրոցականների ծնողները խնդիրների են բախվել

Օնլայն հարթակը նորմալ չի աշխատել․ դպրոցականների ծնողները խնդիրների են բախվել

Մայիսի 15-ից պետք է գործարկվեր դպրոցներում առաջին դասարանցի առցանց գրանցման համար նախատեսված ծրագիրը, սակայն բազմաթիվ ծնողներ տեխնիկական խնդիրների են բախվել՝ չկարողանալով գրանցել իրենց երեխային։

ԿԳՆ-ն այս հարցով պարզաբանում է տարածել, որում ասվում է․

 «Հարգելի քաղաքացիներ,

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

‼️Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք:

Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՆ էջին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ