Կրթության և գիտության նախարարությունը «Այբ»-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որով դադարեցրել են Կրթության գերազանցության ծրագրի պայմանագրի գործողությունը։ Այս մասին Hraparak.am-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը նաև նշել է, որ մինչև նոյեմբերի 30-ը ժամկետ է դրված, որ ամբողջ աշխատանքի արդյունքները, այդ թվում՝ ֆինանսական մասով, վերլուծեն և ներկայացնեն ԿԳՆ-ին։
«Դրանից հետո նոր կհասկանանք՝ դրա որոշ կոմպոնենտներ հնարավո՞ր է ներդնել հանրակրթական դպրոցում, թե՞ ոչ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց ի վեր Արայիկ Հարությունյանը ստուգումներ է սկսել «Այբ» հիմնադրամում՝ կասկածի տակ դնելով կրթահամալիրի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» կամ «Կրթության գերազանցության ծրագիր» կրթական ծրագրի արդյունավետությունը, որի համար պետական բյուջեից ավելի քան 2 մլրդ դրամ է մինչ այս պահը փոխանցվել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը