Այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման, մասնավորապես Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայի տեղափոխության հետ կապված հարցերին, հայտարարեց․
«Մենք շատ պատրաստկամ ենք, սա բարդ, բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, բոլոր կարծիքները կլսենք»։
Հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորման ծրագիրը վերանայվի և կոնկրետ Կոնսերվատորիայի հարցն առանձնացվի, Անդրեասյանն ասաց.
«Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը օրենք է, քանի որ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք, և դրա շրջանակներում ցանկացած քննարկում, իհարկե, պետք է տեղի ունենա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը