Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ վատ նախադեպ էր։ Ազգային ժողովում ճեխազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։
«Ես ուզում էի, որ ամեն կերպ, և մեր փաստաբանական թիմի հետ միասին գոնե հասնենք նրան, որ մարդիկ, ովքեր, որ իմ և իմ մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշում են կայացրել, գոնե ներողություն խնդրեն։ Բայց հիմա քանի որ կալանավորում են դատավորին, սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, ով ինձ է կալանավորել։ Տարբերությունը հետևյալն է՝ Բորիս Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակով են, դատարանն ընկալել է, կամ ԲԴԽ-ն ընկալել է, որ Բորիս Բախշիյանը որոշակի բան է կատարել։ Ռուբիկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցում է Սահմանադրական դատարանի կողմից հաստատված վճիռը․ դրանք տարբեր մակարդակներ են։ Հիմա, եթե բարձր դատարանը հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես 3,5 ամիս ավել մնացել եմ կալանավորված և որի հետևանքով իմ առողջությանը շատ լուրջ վնաս է հասցվել, մենք մեզ իրավական երկիր ենք անվանում, թող բարի լինեն իրավական պատասխան տալ իրենց կատարածի համար»։
Պատգամավորը նաև նշեց, որ իր փաստաբանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հայտարարություն են տալու, կամ որոշակի այլ միջոցներ են ձեռնարկելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը