01 02 2022

ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան

ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան

NEWS.am-ը գրում է.

«Բարձրագույն դատական խորհուրդը ոտնահարել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«ԲԴԽ-ն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ Խորհուրդն այդպիսով խախտել է դատավորի սահամանադրական իրավունքը, միջամտել դատավորի՝ արդարադատություն իրականացնելուն։ Սա դատավորի անկախության դեմ ուղղված քայլ է»,- նշեց նա։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին  կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Արսեն Սարդարյանը պնդեց, որ դատավոր Բախշիյանը կայացրել է օրինաչափ դատական ակտ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ