Քաղաքացի Հակոբ Արոյանը Facebook-ում գրառման տակ մեկնաբանություն անելու համար հրավիրվել է Ոստիկանության կենտրոնական բաժին:
Արոյանի փստաբանը լրագրողներին հայտնեց տվյալ պահին որեւէ պարզաբանում չեն ներկայացրել ոստիկանությանը, հետագայում եթե անհրաժեշտ համարեն՝ կներկայացնեն:
«Վերջին ամիսներին, ինչ «ծանր վիրավորանքը» քրեականացված է, կարծիքի արտահայտման սահմանափակումներ ակնհայտորեն կան: Բնականաբար, քաղաքացիները չեն կարողանում իրենց կարծիքը սոցցանցերում արտահայտել»,-ասաց փաստաբանը:
Իսկ քաղաքացին վստահեցրեց, որ շարունակելու է քննադատել իշխանություններին, եթե շարունակեն սխալ քայլեր կատարել․
«Եթե իշխանությունը թույլ է տալիս սխալ քայլեր, չեմ կարծում, որ ոստիկանություն հրավիրելով կփորձեն մտածել, որ քաղաքացիներին ճնշումների ենթարկելով կարգելեն նրանց իրենց մտահոգությունը արտահայտել: Այսօր մնացել է այդ սոցիալական հարթակը»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը