13 01 2022

Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դատավորները սկսում են գերպատճառաբանել, թե ինչու կալանք չեն տալիս. դատավոր



Մարդու իրավունքներից նահանջ է, երբ որոշակի փուլում դատարաններին զրկում են գրավի ինստիտուտը կիրառելուց: Այս մասին ԱԺ-ում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկմանը ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը:

«Գործեր կան դատարաններում, որոնց դեպքում տպավորություն է, որ մենք գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ բավարար կասկածի հետևից: Դա փաստում է այն համգամանքը, որ դրան հետևում են կարգապահական վարույթներ, վերաքննիչ բողոքներ, դրանց բովանդակությունը, որ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից և այլն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ